Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Դիմաց թաղամասում գտնվող տներից մեկի հարակից խորդանոցից հրազենային վնասվածքով տղամարդու դի է տեղափոխել հիվանդանոց: 
 
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են 51-ամյա Ղազար Ա.-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ որսորդական հրացանով ինքնասպան է եղել:
 
shamshyan.com-ի  տեղեկություններով՝ նա ունեցել է առողջական խնդիրներ: