Դավթաշենի կամրջից ցած նետված 37- ամյա մոր ու ինը տարեկան աղջկա մասին կայքի աղբյուրները հաղորդում են․
 
Երեխան երկու կողմից ունի տատ պապ , ունի հայր , ծնողները բաժանված են, մի՞ թե այդ երեխային չէին պահի , և դեռ պարզված չեն հանգամանքները, լրագրողները կարծես լավ տեղեկացված լինեն , որ կարիքից ելնելով են ինքնասպան լինում։
 
Մեր ծանոթներից են, վաղուց բաժանված են, կլինի մի 4-5 տարի, երեխան և մայրը ապրում էին մոր ծնողների հետ, երեխան միշտ գնում էր հորական պապի, տատի մոտ, շատ սիրում էին աղջկան, նույնիսկ օրերով մնում էր հոր մոտ ։ Այդքանը գիտեմ: Այսօր լսեցինք առավոտյան որ կորել է 2 օր առաջ, մնացածը իմացանք լրատվականներից և ճշտեցինք պապից երկու խոսքով , որ սպանված են գտել, այլ մանրամասնություններ չունենք ։
 
 
Հասմիկ Բաբաջանյան