Որսի թույլտվության համար վճարվել է 17 մլն 310 հազար դրամԲնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 26–ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։
 
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։
 
2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 17 միլիոն 310 հազար դրամ։
 
2016 թվականին սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել էր 8 միլիոն 520 հազար դրամ։