Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում Ժամը 17:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում բախվել են 35-ամյա Էդգար Բրոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 06 AO 099 համարանիշի և 37-ամյա Հենրիկ Պետրոսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի 55 RR 588 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 099-ի վարորդ Է. Բրոյանն ու նրա ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 
 
Վիրավոր Լ. Մկրտչյանը Գյուրիում հայտնի է որպես «գիշերային թիթեռնիկ» և նա 2017 թվականի նոյեմբերի 4-ին իր ընկերուհու հետ նույնպես վթարի էր ենթարկվել և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: Ընկերուհին տեղում մահացել էր: