Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 FD 907 համարանիշի և 34-ամյա Խորեն Հովհաննիսյանի վարած ЗИЛ մակնիշի 34 VC 724 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։