Փետրվարի 14-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակչուհի, ծննդկան, 27-ամյա Տաթևիկ Բադալյանին Գավառի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
 
Գավառի հիվանդանոցում Տաթևիկի հարազատներին բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է, կատարել են 2 վիրահատություն, ինչից հետո հարազատները, տեսնելով, որ Տաթևիկի վիճակը չի կայունանում, պնդել են, որպեսզի նրան տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը՝ 3-րդ ավելի բարդ վիրահատությունը կատարելու նպատակով, քանի որ հարազատները վստահ էին, որ այդ վիրահատւթյան արդյունքում հնարավոր կլինի փրկել 27-ամյա աղջկա կյանքը: 
 
 
 
Աղբյուր՝ shamshyan.com