{adsense}

Իտալական Միլանի մետրոյում երկամյա երեխան ընկել է գնացքի գծերի վրա, սակայն, բարեբախտաբար, նրան փրկել են: Միջադեպին անդրադարձել է Mirror-ը՝ հրապարակելով մետրոյում տեղադրված տեսախցիկների միջոցով նկարահանված տեսանյութը:
 

Տեսանյութում երևում է՝ ինչպես է նստարանին նստած երեխան անսպասելիորեն վազելով ցատկում գծերի վրա: Ականատեսները խուճապի են մատնվում, սակայն վայրկյաններ անց նրանցից մեկը ցատկում է երեխայի հետևից ու ոչ միայն փրկում երեխային, այլ նաև գծերից հանում նրա փափուկ խաղալիքը, ինչից հետո ինքն էլ է վերադառնում հարթակ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպից հետ Մոհամեդ անունով երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նշվում է, որ երեխային փրկողը Լորենցո Պինացա անունով 18-ամյա ուսանող է եղել: