shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը թմրանյութ է հայտնաբերել  «Սևան» քրեակատարողական հիմնարկում։
 
Բանտի ղեկավարությունը օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փետրվարի 5-ին նշված «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտնելուց առաջ բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ, Արդարադատության ավագ սերժանտի Կ. Գևորգյանին հրավիրել են հիմնարկի վարչական մասնաշենքի համապատասխան բաժնի աշխատասենյակ և ենթարկել անձնական խուզարկության։
 
Նրան պատկանող «Պառլամենտ» գրառումով ծխախոտի տուփի միջից փայլաթիթեղի հետևի մասում թաքցված՝ հայտնաբերվել է 1 հատ «Վիվասել ՄՏՍ» բաժանորդային քարտ։
 
Նրա ներքնազգեստի ռեզինե գոտկատեղի միջից հայտնաբերվել է նաև 189 գրամ կշռով 345 հատ դեղին գույնի պարկուճ դեղահաբ։