Նայում եմ փոքրիկին ու մտածում՝ մայրը սովորեցրել է լողալ ու երևի հեռվից հետևում է, թե փոքրիկն ինչպես է անվարժ շարժումներ անում։ Բայց մոռացել է, որ փոքրիկը թռչել չգիտի, ու անդունդը գրկելու է նրան։
 
Ֆեյսբուքյան էջում երեխայի մայրը՝ Գայանե Հարությունյանը, գրառում էր արել․ «Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում»։
 
Մի՞թե քո մեջ մի թխսի չափ ուժ չգտար, որ թևերդ բարձրացնեիր ու ճտիդ պահեիր։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ երկու դի կա։ Պարզվել է, որ մայրն ու իննամյա աղջիկն էր։
 
 
Հասմիկ Բաբաջանյան