Երեկ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում:
 
Նշված բուհի Ռոմանագերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը: 
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը «իր էշն է քշում», դաստիարակչական մի քանի մուշտի են տվել:  
 
Գ. Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի տղան է: