Երեկ՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Սերոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 MF 712 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի բնակիչ 71-այա Յաշա Բուրչիյանին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն և օգնել վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդաոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: 
 
Վարորդ Ա. Սերոբյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: