Փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ЗИЛ MMZ-4502 մակնիշի 59 MM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Միհրան Մելոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում բախվել է նոր կառուցվող ճանապարհին կայանված վիճակում գտնվող 39-ամյա Արտաշես Առաքելյանի վարած ВАЗ 211540 մակնիշի A 161 CT 777 համարանիշի ավտոմեքենային:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով LADA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի հողային հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: