shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ սեռական հարաբերություններ ունենալու փաստով:
 
Երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի Ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է:
 
Ոստիկանները հայտնաբերել են երեխային և նրա մորը, ովքեր հրավիրվել են Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: