Արյունատար անոթների պարբերաբար մաքրումը բավական կարևոր է. այն թույլ է տալիս օրգանիզմից դուրս բերել տոքսինները, իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ կիտրոնն ու սխտորն արդյունավետ բաղադրիչներ են, որոնք կարող են օգնել մաքրել անոթներն ու իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնելու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
 
Բացի այդ՝ սխտորը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նպաստում են բջիջների վերականգնմանը: Այս միջոցը կօգնի նաև լավացնել արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը:
 
Բաղադրիչներ
 
3 լիտր եռացրած ջուր
4 միջին կիտրոն՝ կեղևով
4 գլուխ սխտոր:
 
Պատրաստման եղանակը
 
Մաքրեք սխտորը, կիտրոնը լվացեք, մանրացրեք մսաղացով:
Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ, եռացրած ջուր ավելացրեք:
Սառնարանում պահեք երեք օր:
 
Օգտագործման եղանակը
 
Օրվա ընթացքում օգտագործեք 1-2 ճաշի գդալ՝ ուտելուց առաջ:
Օգտագործեք 40 օրվա ընթացքում:
 
Աղբյուր՝ blognews.am