Երեկ՝ փետրվարի 16-ին Ժամը 16:00-ի սահմաններում Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից Ոստիկանության Կաումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 154/ա հասցեից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինս հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ:
 
Հիվանդանոց է մեկնել Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր տանելով հոր մահն ու ունենալով անձնական խնդիրներ՝ նույն օրը իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ 17-ամյա տղան սովորում է Շիրակի մարզի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: