Հեռախոսային ահաբեկիչները ահազանգել են մոտ 50 պայթուցիկ սարքի վերաբերյալ, որոնք իբր տեղադրված են եղել Պետերբուրգում, այդ թվում և այն շինություններում, ուր պետք է այցելեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է TASS-ը: Այդ ահազանգերից և ոչ մեկը, սակայն, չի հաստատվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. Պեսկովի խոսքերով՝ նախագահի այցելությունների գրաֆիկը դրանից չի տուժել:
 
Պեսկովը հայտնել է, որ մոտ 60 զանգ է եղել, անվտանգության աշխատակիցները ամեն ինչ պատշաճ կերպով իրականացրել են՝ աշխատելով լրացուցիչ անհարմարություններ չստեղծել քաղաքացիների համար: Նա նաև ճշտել է, որ ահաբեկիչների անձը դեռ հաստատված չէ, և զանգերի մի մասը արտերկրից է եղել: