Կինը հիվանդ պառկած է անկողնում և խնդրում է ամուսնուն թեյ պատրաստել:   Մի քիչ հետո ամուսինը խոհանոցից պատասխանում է, որ չի կարող թեյը գտնել:
 
-Ո՞նց թե,- զայրանում է կինը,- թեյը դարակին է՝ կակաոյի տուփի մեջ, և վրան գրված է «աղ»: ………………………………..
 
Մի անգամ թղթակիցը հարցրեց Ալբերտ Էյնշտեյնին, գրառո՞ւմ է արդյոք նա իր մտքերը :
 
Էյնշտեյնը նայեց թղթակցի ծավալուն ծոցատետրին և ասաց. 
 
 -Թանկագինս…իսկական մտքերը մարդու գլխում այնքան հազվադեպ են ծնվում, որ դրանք դժվար չէ հիշելը: ……………………………….
 
Ինչո՞ւ եք  դուք այդքան հուզվում: Իմ հարցերի՞ց եք վախենում, ի՞նչ է:
 
-Ո՛չ, պրոֆեսոր ես, իմ պատասխաններից եմ վախենում: …………………………………
 
Նշանավոր Հենրիխ Հերցը երիտասարդ ժամանակ տարվել  էր խառատային գործով: Երբ շատ տարիներ անց նրան այդ արհեստը սովորեցնող վարպետն իմացավ, որ Հերցը դարձել է պրոֆեսոր, ափսոսանքով ասաց.«Շատ ափսոս, նրանից առաջնակարգ խառատ դուրս կգար»: