Արծրունը «Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց»
Մի քանի օր է մամուլում շրջանառվում է, որ ՊՆ Թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը Հյուսիսային պողոտայում 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով 750 քմ տարածքով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար։
 
Բայց դրան չի, որ պիտի անդրադառնամ։ Ինձ խիստ զարմացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հերքման տեքստը։
 
Նախ նա հերքում է, որ նման բան չկա․
 
«Նման բնակարան չկա, Յոլչյանն ապրում է սովորական բնակարանում»։
 
Սա հասկացանք։ Սովորական բնակարանում ապրողը չի կարող այլ բան ունենալ։
 
Հերքումից հետո հիմնավորում է․
 
«Ինչ-որ մեկն ակնհայտ փորձում է զրպարտել ու վարկաբեկել բանակը և դա անում է ֆեյք էջից»։
 
Այսինքն եթե իրոք նման բան լինի և թիկունքի պետն ունենա նման տարածքով շքեղ բնակարան, վարկաբեկե՞լ է նշանակում Բանակը։
 
Նման հերքմով կասեի՝ Արծրունը «Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց»։
 
Ստացվում է, որ մեր պաշտոնյաները, ովքեր ունեն հարյուր միլիոն դոլար արժողությամբ դղյակներ, վարկաբեկու՞մ են կառույցը, որտեղ աշխատում են։
 
Մեկին պաշտպանելով ինչու՞ է հազարին վնասում։ Թող իրենց համար խաղաղ վայելեն էլ իրենց շքեղ բնակարանները, դղյակները, ապարանքները․․․
 
ՀԳ Խոսնակի ասածից հասկանում ես նաև, որ Բանակը չվարկաբեկելու մղումից դրդված կարելի է միայն մի քայլ անել՝ լռե՜լ․․․ Եթե վերջում էլ ավելացներ՝ անվտանգության առումո՜վ լռեն․․․ 
 
Հասմիկ Բաբաջանյան