Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 3/ա հասցեի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 FR 342 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: