Փետրվարի 17-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 59/5 հասցեում այրվում է Москвич մակնիշի (չշահագործվող) ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:59-ին, մարվել՝ 11:06-ին: Ամբողջությամբ այրվել է չշահագործվող Москвич մակնիշի 2140 պետհամարանիշով ավտոմեքենան: