Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարի փաստաբանը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
 
Փաստաբան Ջելալ Չելիքը ձերբակալվել է Անկարայում: Առաջիկայում նա կտեղափոխվի Ստամբուլ: Ոստիկանությունը նրա տանը խուզարկում է իրականացրել:
 
Ձերբակալությունն իրականացվել է Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների փաստաբանների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում: