Դնեպր քաղաքի դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը կաթված է ստացել համադասարանցիների և ուսուցչուհու կողմից ծաղրի ենթարկվելու պատճառով:  korrespondent.net-ի հաղորդմամբ, տղան ընտանիքի հետ Դոնբասից նոր է տեղափոխվել այդ դպրոց:
 
Աղբյուրը նշում է, որ ուսուցչուհին ու համադասարանցիները փորձում էին ճնշել նորեկին, նրանք տղայի թույլ տված բոլոր սխալները գրանցում էին հատուկ օրագրի մեջ:
 
Իվանովի մոր խոսքով՝ դասղեկն անընդհատ իրեն ակնարկել է, որ չի ցանկանում, որպեսզի տղան իր դասարանում սովորի: Մայրը փորձել է հարթել իրավիճակը՝ սկզբում խոսելով դասղեկի, հետո՝ դպրոցի տնօրենի հետ:
 
Աղբյուրը հայտնում է, որ հունվարի 31-ին դպրոցի աշակերտները խնդրագիր են կազմել՝ ցանկանալով, որպեսզի նորեկը դասարանից հեռացվի: Նրանք սպառնացել են Իվանովին, ինչի արդյունքում տղան սկսել է թաքնվել համադասարանցիներից: Այս ամենից տեղյակ են եղել դպրոցի ամբողջ կոլեկտիվն ու ծնողական խորհուրդը:
 
Հայտնի է, որ օրերս Իվանովը դպրոցից զանգահարել է մորն ու ասել, որ իրեն նորից ծաղրում են:
 
Դրանից հետո կապն ընդհատվել է: Հեռախոսազանգից հետո տղան կաթված է ստացել:
 
Միջադեպին հաջորդել է հատուկ ժողովը, որին ներկա են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: