Կոկորդի ցավի հիմնական պատճառը վարակներն են, որոնք ձմռանն առավել հաճախ են անհանգստացնում։ 
 
Խնձորի քացախ և մեղր։ Խնձորի քացախն իջեցնում է pH-ի մակարդակը և օգնում ազատվել կոկորդում գտնվող միկրոբներից, իսկ մեղրը հակաբակտերիալ ազդեցություն ունի։
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ խնձորի քացախ՝ 10 մլ
կիտրոնի հյութ՝ 5 մլ
1 ճաշի գդալ մեղր՝ 15 գրամ
պղպեղ՝ ըստ ցանկության
1 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք։
Ավելացրեք խնձորի քացախն ու կիտրոնի հյութը։
Ավելացրեք մեղրը, խառնեք այնքան, մինչև այն լուծվի ջրում։
Ըստ ցանկության՝ կարող եք պղպեղ ավելացնել։
Յուրաքանչյուր անգամ ուտելուց հետո խմեք 1 բաժակ։
Կիտրոն։ Կիտրոնը համարվում է բնական հակաբիոտիկ, որը պարունակում է նաև վիտամին C: Այս վիտամինն օգնում է վարակների դեմ պայքարում։
Բաղադրիչներ
4 կիտրոն
2 ճաշի գդալ մեղր՝ 30 գրամ։
Պատրաստման եղանակը
 
Կիտրոնը եռացրեք ջրի մեջ։
Քամեք հյութը, ավելացրեք մեղրը։
Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
Օրվա ընթացքում 2 անգամ ողողեք կոկորդը, մինչև ցավն անցնի։