sportal.am-ը գրում է. «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը պատմել է, որ իր բախտը բերել է, որ երբեմն արտասվում է: 
 
«Հաճախ եմ լալիս, երբեմն լալիս եմ, երբ միայնակ եմ մնում: Արցունքներն օգնում են՝ դրանք ազատում են և ստիպում են քեզ մարդ զգալ: 
 
Ես երբեմն լալիս եմ ֆուտբոլի համար: Ինձ կարելի է հուզել, բայց խոսքը պարտության մասին չէ, այլ ավելի բարդ և ռոմանտիկ բանի մասին», - իտալացու խոսքերն է փոխանցում Goal-ը: