Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն
Առաջիկայում Հայաստանում եւ Արցախում տոնական օրերի պակաս չենք ունենա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը՝ ներկայացնելով սպասվող փառատոնները։
Ըստ այդմ, սեպտեմբերի 16-ին Երեւանի կենտրոնում կանցկացվի «Մյուզիք Ֆեստ»-ը, որին կմասնակցի համաշխարհային մեգա աստղ, որի անունը գաղտնի է պահվում։
Նույն օրը Արցախի Տող գյուղում կկազմակերպվի գինու փառատոն։
Սեպտեմբերի 30-ին սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոնն է, հոկտեմբերի 7-ին՝ գինու փառատոնը՝ Ռինդ գյուղում։
«Երեւանու գինու օրերը կդառնան ավանդական: Նոր փառատոն ենք անցկացնելու՝ Մորուքի փառատոն: Կլինեն մրցույթներ, ամենաանհեթեթը, ամենաերկարը, ամենակարճը: Հույս ունեմ, որ կլինեն դրսից ճանաչված մարդիկ, ովքեր մորուք ունեն»,-ասաց նա՝ հավելելով, որ նման փառատոն անցկացնելու միտքը ծնվել է հանկարծակի, երբ Թումո կենտրոնում զրուցելիս է եղել ընկերների հետ:
«Աշխարհում չեք պատկերացնի ինչքան անհեթեթ փառատոներ կան: Դդումի նետման փառատոն կա, շաբաթում մեկ գյուղը կարողանում է ընդունել 300 հազար մարդ»,-ասաց Նունե Մանուկյանը: