Շեքսպիրյան կրքեր Ադրբեջանում. խանդոտ ամուսինը խեղդամահ է արել կնոջը
Ադրբեջանում շեքսպիրյան ոճով ողբերգություն է տեղի ունեցել։
 
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Բայան գյուղում ոմն Ռամիլ Հասանովը (1984 թվականին ծնված) խանդի հողի վրա խեղդամահ է արել կնոջը՝ Քյունել Ազիզովային (1990 թվականին ծնված)։ Ընտանիքում կար մեկ երեխա։ 
 
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։