Հնդկաստանում հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթյունը 20 մարդու կյանք է խլել, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Ռաջաստխան նահանգի Բեավար քաղաքում:
 
Պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան սրահում, որտեղ դեռևս անհայտ պատճառներով պայթել է գազի բալոնը:
 
Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 18 մարդու դի, ևս 18 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 6-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:
 
Չի բացառվում, որ փլատակների տակ մնացել է ևս երկու դի:
 
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: