
Պաղեստինցիների խումբը պատրաստվում էր պայթուցիկ տեղադրել նախարարի ճանապարհին, որը բնակվում է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերից մեկում, սակայն չեն կարողացել գտնել անհրաժեշտ նյութեր պայթուցիկը պատրաստելու համար:
Գրոհայինների ցուցմունքներից պարզ է դարձել, որ նրանք նույնիսկ այդ հարցը լուծելու համար կապ են հաստատել ահաբեկչական որոշ կառույցների հետ՝ հույս ունենալով ֆինանսավորում ստանալ նրանցից:
Երբ պաղեստինցի զինյալներն այդպես էլ չեն գտել անհրաժեշտ պարագաները պայթուցիկ պատրաստելու համար՝ որոշել են կեղծ ռումբ տեղադրել մտածված վայրում՝ ուշադրություն գրավելով ու այդպիսով նոր ահաբեկչության համար աջակցություն գտնելով:
Գործի առնչությամբ ձերբակալված է 6 կասկածյալ, նրանց բոլորն էլ «Իսլամական ջիհադ» խմբավորման ակտիվիստներ են: