«Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի բժիշկներն իրար են ծեծել: Սկզբում  բժիշկներ Արթուր Նասիբյանը եւ  Կարեն Գրիգորյանը  վեճի են բռնվել  նույն հիվանդանոց նույն բաժանմունքի   բժիշկներ Արտակ եւ Արման  Սարգսյանների հետ:  Նրանք էլ  ծեծել են իրենց հետ վիճաբանողերին: Այնուհետ ծեծկռտոցը շարունակվել է հիվանդանոցի այլ սենյակում: Արթուր Նասիբյանին է միացել եղբայրը,նույն հիվանդանոցում որպես բժիշկ աշխատող Արմեն Նասիբյանը:  Եղբայրները մտել են բուժքույր Աննա Ադամյանի սենյակ եւ տեւական ժամանակ նրան անպատիվ խոսքեր ասել, հայհոյել ու հարվածել սեղանին: Բուժքույրը բողոքով դիմել է  Ոստիկանության «Կումայրու»  բաժին: Մինչ այդ նույն բաժնում արդեն իսկ օպերատիվ տեղեկություններ է ստացված է եղել հիվանդանոցում  կատարվածի մասին: Ի դեպ, Նասիբյաններից բացի, Արմեն եւ Արտակ Սարգսյաններն էլ են եղբայրներ:
 
armtimes.coom-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասաց, որ նման դեպք կենտրոնում եղել է, սական այդ պահին ինքն հիվանդանոցում չի եղել, ուստի  մանրամասնել, թե ինչ է կատարվել, ասել չի կարող: Արմես Իսահակյանը նաեւ ասաց, որ հանձնարարել է վեճի բոլոր մասնակիցներին երկուշաբթի վաղ առավոտ ներկայանալ զեկուցագրերով:  Խնդիրը կքննի էթիկայի հանձնաժողովը:
 Փաստի առթիվ Ոստիկանության  «Կումայրու»  բաժնում արդեն նյութեր են նախապատրաստվում։  Փնտրվում են նաեւ բժիշկներ Նասիբյան եղբայրները: Ձեռնարկվում են  միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 11-ի հատվածում, որին ականատես են եղել հիվանդները: Հնարավոր է, որ հենց նրանցից մեկի պատճառով էլ ծագել է վիճաբանությունը: Ասում են, հիվանդներից մեկը նախ դիմել է մեկ, այնուհետ երկրորդ բժշկի օգնությանը: Բուժքույրերն այդ մասին տեղյակ են պահել իրենց բժիշկներին, վերջիններս էլ բռունցքների օգնությամբ են փորձել «տիրանալ» հիվանդին: