Փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Մեծավան գյուղի վարչական տարածքում բախվել են 31-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 886 համարանիշի և 28-ամյա Գևորգ Պետրոսյանի վարած Volkswagen Passat մակնիշի 17 LU 700 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Passat-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխվայր շրջվել:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Passat-ի ուղևոր, 52-ամյա Գոհար Պետրոսյանին տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: