Փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Գեղամ Սարգսյանը իր վարած Daewoo մակնիշի 77 AA 977 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Ագարակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Գ. Սարգսյանը Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ստփանավանի բժշկական կենտրոն։
 
Բժիշկների ախտորոշմամբ՝ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 
 
Ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա կշռով ցորենով, որն ամբողջովին թափվել է։