Մալայզիայում հրդեհի հետեւանքով իսլամական դպրոցի հանրակացարանում 23 մարդ է զոհվել
Մալայզիայում հրդեհի հետեւանքով իսլամական դպրոցի հանրակացարանում 23 մարդ է զոհվել, հայտնում է AP-ն։
 
Կրակն արգելափակել է հանրակացարանի ելքը, ինչը ողբերգության պատճառ է դարձել։ Պաշտոնյաների խոսքով՝ այնտեղ չպետք է լիներ այն պատը, որը արգելափակել էր մուտքը դեպի երկրորդ ելք։
 
Հրշեջ ծառայողներին հաջողվել է մարել հրդեհը դեպքի վայր ժամանելուց միայն մեկ ժամ հետո։
 
Հանրակացարանի շենքում հայտնաբերել են 13-17 տարեկան 21 տղաների ու երկու ուսուցիչների այրված մարմինները։ Հաջողվել է փրկել 14 տղաների ու 4 ուսուցիչների։ Հրդեհի պատճառը ենթադրաբար կարճ միացումն է եղել։