shamshyan.com-ի տեղեկություններով, Փետրվարի 16-ին ժամը 19։10-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության բաժին հայտնել են, որ «էկզոգեն թունավորում՝ ժուկի դեղով» ախտորոշմամբ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ 
 
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 53-ամյա Թ. Ա-ն է, ով նույն օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ 59-ամյա Ս. Ա.-ի հետ, որից հետ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ։  
 
Թ. Ա.-ն այս պահին գտնվում է Մարտունու բժշկական կենտրոնում։