Երեկ, փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Գևորգ Բաղդասարյանի վարած Գազ-3110 մակնիշի 30 ՕՍ 786 համարանիշի և Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի բնակիչ, 36-ամյա Արամայիս Անթանյանի վարած «Mercedes» մակնիշի 75 DP 500 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գ. Բաղդասարյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ՝ 48-ամյա Նվարդ Օհանյանը, 9-ամյա Նարե Բաղդասարյանը, 10-ամյա Դավիթ Օհանյանը, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 20-ամյա Կարինե Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: