
Պատրաստման եղանակը Կարագը, աղը և շաքարավազը խառնել 300 գրամ ջրի մեջ և եռացնել:
Վերցնել կրակի վրայից, քիչ քիչ լցնել մաղած ալյուրը, խառնել, խմոր պատրաստել: Հատ-հատ ավելացնել ձվերը, խառնել: Պատրաստի խմորը լցնել խմորեղենի ձևավորման համար նախատեսված ներարկիչի մեջ: Բուսայուղը տաքացնել 190 աստիճան:
Ներարկիչի միջոցով խմորը ձողիկների կամ կիսալուսինների նման լցնել բուսայուղի մեջ և տապակել մինչև կարմրեն:
Պատրաստի չուռռոսները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը քամվի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել տաք-տաք: