ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ
ՄԱԿ ԱԽ նոր բանաձեւի համապատասխան՝ ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ ԿԺԴՀ քաղաքացիները չեն կարողանա աշխատանքի թույլտվություն ստանալ ԵՄ երկրներում, հայտնում է DW-ն։
 
Բացի այդ՝ ԵՄ-ն բացարձակ արգելք է սահմանում Հյուսիսային Կորեայից երկաթ, ածուխ, երկաթի հանքանյութ, ծովամթերք, կապար ու կապարի հանքանյութ արտահանելու վրա, ասվում է հաղորդագրության մեջ։
 
ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները՝ այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը, հավանություն են տվել ԿԺԴՀ նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին  բանաձեւի նոր նախագծին։
 
Փաստաթուղթը նախատեսում է ամբողջական արգելք Հյուսիսային Կորեայից տեքստիլ արտադրանքի արտահանման նկատմամբ, նաեւ սահմանափակում է Փհենյանին նավթամթերքի վաճառքը՝ տարեկան երկու միլիոն բարելով։
 
Բացի այդ՝ սահմանափակվում է նավթի մատակարարումները  ԿԺԴՀ՝ դրա ծավալները չպետք է գերազանցեն վերջին 12 ամիսների ցուցանիշները։ Հյուսիսային Կորեա հեղուկ ածխածինների հիմնական մատակարարը Չինաստանն է։ ԱԽ-ն նաեւ արգելել է Փհենյանին վաճառել կոնդենսատներ ու գազակոնդենսատային հեղուկներ։