Փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 17 TC 007 համարանիշի, Mitsubishi մակնիշի 35 LR 943 համարանիշի, Mercedes մակնիշի 13 TS 013 համարանիշի ավտոմեքենաները և ճանապարհին աղ ցանող КамАЗ մակնիշի 851 SU 43 համարանիշի բեռնատարը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
 
Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և բացի այդ վթարից, էլի վթարներ են եղել: