shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ավագ Գաբրիելյանը։
 
Ավագ Գաբրիելյանը ոստիկանությանը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։ 
 
Ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի լուսարձակները։  
 
Ա. Գաբրիելյանն աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։