Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Դավթյանը Ծովագյուղի 1-ին փողոցում իր վարած Nissan Teana մակնիշի 22 XX 223 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Ծովագյուղի բնակիչ, 31-ամյա Հասմիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։