
Մանուչարյանի խոսքով՝ ամեն զինվոր, ով սպանվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, վկայում է, որ կատարվում է ցեղասպանության փորձ, և ամեն մի կրակոց ցեղասպանության կրկնություն է, որը կատարվում է Նաթանյահուի ցեղասպան քաղաքականության հետևանքով, և նախկինում հենց այդ կրակոցների պատճառով է, որ այդ Բաքվի, Կիրովաբադի, Նախիջևանի բնակիչները լքել են իրենց հողերը։
«Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը փոխարենը սա բարձրաձայներ, ընդհակառակը, որևէ բառ չխոսեց այդ մասին։ Նա պետք է նաև հայտարարեր, որ օկուպացված տարածքներ եզրույթ օգտագործողները հենց նույն ցեղասպանությունն իրագործողներն են, ինչ մասին նույնպես չխոսվեց»,-ընգծեց Աշոտ Մանուչարյանը։
Ըստ Ղարաբաղ կոմիտեի անդամի՝ Սերժ Սարգսյանը պետք հայտարարեր, որ եթե միջազգային հանրությունը չարձագանքի Ալիևի հակահայկական հայտարարություններին, ապա Հայաստանը իրեն պաշտպանելու համար անհապաղ կկիրառի զսպման զենք։ «Միջազգային հանրությանը սա պետք է լավ հասկացնել, պետք է նրանց փաստի առաջ կանգնեցնել, որպեսզի սկսեն գործել, թե չէ այդ հայտարարություններն ո՞ւմ են հետաքրքրում, ո՞ւմ էր հետաքրքրում, որ Իրաքում երեխաների են սպանում, որը շարունակվում է մինչև այսօր։ Այնպես որ՝ այսօրվա աշխարհի հետ այլ կերպ է խոսել և հասկացել, որ Հայաստանը զսպման զենքի կիրառման տարբեր հնարավորություններ ունի, որը և կկիրառի»,-ասաց Մանուչարյանը և հավելեց, որ ՀՀ նախագահը պետք է պաշտապանի իր ժողովրդին և Ալիևին իր պատասխանը պետք է տա։