shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ ներս են մտել Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել մոտ 8 մլն դրամ: 
 
Բանկի աշխատակիցները նշում էին, որ դիմակավորվածները եղել են զինված: