17:24- Մեր տեղեկություններով՝ հափշտակված գումարի չափը հասնում է 7 միլիոն դրամի:
 
17:08- Մեր տեղեկություններով՝ հարձակվողները երկու հոգի են եղել՝ դիմակավորված: Նրանց հաջողվել է հափշտակել մի քանի միլիոն դրամ եւ դիմել փախուստի:
 
17.03- ՀՀ ոստիկանությունից հաստատում են մեր թղթակցի տեղեկությունները. ահազանգ է ստացվել, որ 16:00-ին Բաղրամյան 56 հասցեում գտնվող ВТБ բանկում ավազակային հարձակում է տեղի ունեցել, օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կատարվում են անհրաժեշտ համապատասխան գործողություններ: 
 
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակումը զինված է եղել:
 
16.50- Մեր թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել ВТБ բանկի Բաղրամյան պողոտայում գործող մասնաճյուղի վրա:
 
Ճշտվում է դեպքի մանրամասները:
 
Աղբյուր՝ armtimes.com