shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում փետրվարի 17-ին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ Lada Priora մակնիշի 81 ՏX 8 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դժոխային արագությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի բաշխման հանգույցին, այնուհետև ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։
 
Վթարի հետևանքով վարորդը՝ Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Օհանյանը և ուղևորներ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Սահակյանը, 23-ամյա Խաչիկ Կարապետյանը և 22-ամյա Սարգիս Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
 
Վիրավորներից Մ. Սահակյանը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Խ. Կարապետյանը Երևանի Պետական Համալսարանի ուսանող է։