Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց 14 տարի անց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին գեներալ լեյտենանտի կոչում են տվել Բաքվում: Այս մասին գրում է Horizon Weekly-ն:
 
2004 թվականի փետրվարի 18-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած էր:
2006-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, իսկ 2012-ին նրան արտահանձնել էին Բաքու: Վերադառնալուն պես երկրի նախագահ Իլհամ Ալիևը համաներում էր շնորհել լեյտենանտին, իսկ պաշտպանության նախարարը նրան մայորի կոչում էր շնորհել: