Փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի թիվ 13 փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախամուտքի դռան մոտ, անօգնական վիճակում, հայտնաբերել են՝ 1941 թ. ծնված Ն. Ա.-ին, ում մոտեցրել են անկողնուն: