Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 29 շենքի դիմաց, Էրեբունի փողոցի 37 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ, 27-ամյա Վարդան Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 OZ 915 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկավածին, ով փողոցը հատել էր հետիոտնի համար չթույլատրելի տեղով, տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: