«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 15-ին Երևանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում են առեղծված մնալ:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախնական վարկածով` Գ. Հարությունյանը անձնական խնդիրներից դրդված` նախ իր դստերը Դավթաշենի կամուրջից ցած է նետել, որից հետո ինքն է նետվել՝ կատարելով ինքնասպանություն:
 
Մինչ այդ, նկատենք, իրավապահները, մասնավորապես քննչական կոմիտեն, բազմիցս բարձրաձայնել են մայրաքաղաքի կամուրջները «ցանցապատելու» անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել ինքնասպանությունները: Բայց արի ու տես, որ Երևանի քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այդպես էլ ընթացք չի տվել այդ խնդրին` արդարանալով, թե դա հնարավոր չէ: Ու մինչ քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում իր անգործությունը կամ անկարողությունն արդարացնելու համար, շարունակվում են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանությունները:
 
Ի դեպ, դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից»: