Հայաստանի պատանեկան հավաքականը խոշոր հաշվով զիջել է Սերբիայի ընտրանուն
Սերբիայի Ստարա Պազովա քաղաքում կայացել է Սերբիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը, որում մեր թիմը պարտություն է կրել 0:5 հաշվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Թելման Մովսեսով 2. Էրիկ Փիլոյան 3. Արտակ Ասատրյան 4. Արմեն Ղազարյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 15. Կարեն Մուրադյան 16. Սևակ Ավետիսյան 17. Գրենիկ Պետրոսյան 18. Նարեկ Գրիգորյան 21. Սարգիս Մարտիրոսյան:
 
Պահեստայիններ՝ 1. Հարություն Մելքոնյան 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 8. Նարեկ Աղասարյան 9. Դավիթ Դավթյան 13. Արման Աղեկյան 14. Պետրոս Մանուկյան 19. Հայկ Ղևոնդյան 22. Միքայել Միրզոյան 23. Պատվական Ավետիսյան:
 
Մի քանի օր առաջ կայացած առաջին խաղում հայ պատանիները Սերբիայի ընտրանուն զիջել էին 0:4 հաշվով: