Խոյ:
Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց: Գումարային մուտքերի հավանականությունը մեծ է: Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:
 
Ցուլ: Չնայած վատ օր չէ, բայց տրամադրությունն այնքան էլ բարձր չի լինի: Վերջինիս պատճառն էմոցիոնալ ֆոնի անկայունության մեջ է, դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մանրուքից ընկնում տխրության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ՝ հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ էլ ուղղակի հանգստանալ ու զբաղվել ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեզ հանգիստ չեն տալիս:
 
Երկվորյակ: Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը, օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և մտերիմների սպասելիքների միջև: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբոքվում, այլ մարում են:
 
Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:
 
Խեցգետին: Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, ինչը միանգամայն հոգեհարազատ է ձեր խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն:
 
Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:
 
Առյուծ: Անհաջող օր է։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, խնդիրներ առաջանում են նույնիսկ այնտեղ, որտեղ չէիք սպասում։ Հնարավոր են վեճեր գործընկերների և ղեկավարության հետ, կոնֆլիկտային իրավիճակներ են առաջանում ամենաանպատեհ իրադրություններում՝ չթողնելով կենտրոնանալ նրա վրա, ինչ կարևոր է և ակտուալ։
 
Հեշտ չէ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, այսօր նրանք հակված չեն ըմբռնումով մոտենալ ձեր թուլություններին, իսկ ահա քննադատությունը, որը միայն մասամբ է կառուցողական, անպակաս է։ Հավանական են չծրագրված ծախսեր, մեծ գնումների մասին հետագայում կափսոսաք։
 
Կույս: Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերածն ու կորցրածը:
 
Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:
 
Կշեռք: Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը և այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնել: Հարկադրված ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ:
 
Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել, այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են: Այնպես որ, անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ:
 
Կարիճ: Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների՝ առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումները:
 
Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումներ: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:
 
Աղեղնավոր: Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրջ ջանքեր թափեք: Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն անձնական նախաձեռնությունների շնորհիվ:
 
Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք: Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:
 
Այծեղջյուր: Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:
 
Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ այցելելու համար:
 
Ջրհոս: Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչ ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր՝ ուրիշներինը:
 
Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:
 
Ձկներ: Օրը բավական անհարթ է, դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա:
 
Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը: