Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում եւ որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն` գումարն ուղղել Եղնիկների ու Մռավի գումարտակների համար լվացքի մեքենա գնելու։
 
Քննադատողներին լավ հասկանում եմ, բայց մի կետում դժվարանում եմ մեկնաբանել այս երևույթը ու խնդրում եմ օգնել ինձ։ Երբ որ մի օլիգարխի ուստր կամ դուստր մարդկանց բնակարաններ կամ եսիմ էլ ինչեր է նվիրում, գովաբանում ենք, զուռնա՜ն առնում, փչում՝ էհե՜յ․․․ Բայց այս տղային ծաղրուծանակ սարքեցինք, ինչու՞․․․ Որ մի չնչին լվացքի մեքենա՞ է գնում, որ Քեմբրիջի համալսարա՞նն է ավարտել․․․
 
Ֆեյսբուքում Վահրամի գրառումներից հասկանում եմ, որ անապահով ընտանիքից է։Փոքրիկ գաղտնիք։ Միայն վերջինը մեջբերեմ, մի փոքրիկ հատված․
 
Vahram Avagyan
 
«․․․Քեմբրիջաֆոբիա ունեցողներին տեղեկացնեմ, որ Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում կրթություն ստանալուց առաջ, մանկությունս անցելա իմ ծննդավայր Աշնակ գյուղի «դոմիկում», այլ ոչ թե ոսկե պալատում: Ի միջայլոց, շատերիդ համար էլ ասեմ, որ էդքան Քեմբրիջ գոռալուց առաջ, գոնե ճշտեք, որ դա մի մեծ քաղաքա, այլ ոչ թե Ինֆորմատիկայի քոլեջի մասնաշենք, ուր կան տասնյակ համալսարաններ: Էս էլ բոնուս, որ հետագայում հիմար դրության մեջ չհայտնվեք: Բայց դե, ամենինչից զատ, բոլորդ էլ մերն եք!!! Սիրով»
 
ՀԳ Քեմբրիջի համալսարանն ավարտածը Բանակի վերին էշելոնին իր այս հայտարարությամբ անհարմար դրության մեջ դրեց․ ուրեմն բանակը չունի՞ լվացքի մեքենա։ Ու կրկին հանրության ուշադրությունը սևեռեց ցավոտ խնդրի վրա․․․
 
Հասմիկ Բաբաջանյան